Անդրադարձել ենք ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Այս մասին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևի հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նախագծի կյանքի կոչումը կարող է արմատապես փոխել տարածաշրջանային իրավիճակը։ Մեր համանման դիրքորոշումը պետությունների ինքնիշխանության և անկախության վերաբերյալ, ինչպես նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների և տրանսպորտային կապուղիների դիվերսիֆիկացման հարցում երկուստեք հետաքրքրությունները պարարտ հող են ստեղծում համատեղ աշխատանքների ակտիվացման համար»,- ասել է Փաշինյանը։