Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ Կառավարությունը հավանության արժանացրեց «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ընկերության հերթական խոշոր քաղաքաշինական ծրագիրը, որից 1000 բնակարան մատչելի պայմաններով կհատկացվի հանրային ծառայողներին

14:30, երկուշաբթի, 15 ապրիլի, 2024 թ.
ՀՀ Կառավարությունը հավանության արժանացրեց «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ընկերության հերթական խոշոր քաղաքաշինական ծրագիրը, որից 1000 բնակարան մատչելի պայմաններով կհատկացվի հանրային ծառայողներին

Գործադիրն ապրիլի 12-ի հերթական նիստում հավանության արժանացրեց «ՄԼ Մայնինգ» ընկերության հերթական խոշոր քաղաքաշինական ծրագիրը։

Պետություն-մասնավոր հատված համագործակցության հերթական խոշոր նախագիծն ունի նոր հասցե՝ ք.Երևան, Հրաչյա Աճառյան 53:

ML Mining ընկերության կողմից կառուցվող «Ավան Թաուերս» բազմաբնակարանային համալիր

ML Mining ընկերության կողմից կառուցվող «Ավան Թաուերս» բազմաբնակարանային համալիրում մոտ 1000 հանրային ծառայողներ հնարավորություն կունենան բնակարան ունենալու։

ML Mining ընկերության կողմից կառուցվող «Ավան Թաուերս» բազմաբնակարանային համալիր
ML Mining ընկերության կողմից կառուցվող «Ավան Թաուերս» բազմաբնակարանային համալիր

Բնակարանի 1 քառակուսի մետրի գինը` ներքին հարդարմամբ, կկազմի 448000 դրամ, իսկ առանց ներքին հարդարման՝ 398000 դրամ։ Ավտոկայանատեղիի արժեք է ֆիքսվել 4,4 մլն դրամը։

ML Mining ընկերության կողմից կառուցվող «Ավան Թաուերս» բազմաբնակարանային համալիր
ML Mining ընկերության կողմից կառուցվող «Ավան Թաուերս» բազմաբնակարանային համալիր

Ծրագրին չեն կարող մասնակցել այն հանրային ծառայողները, ովքեր Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N 6/1, N 6/2, N 6, N 4, N 4/3, N 19/8, Գրիբոյեդովի փողոցի N 48 հասցեներում կառուցված համալիրներում անշարժ գույքերի վերաբերյալ պայմանագրեր են կնքել, ինչպես նաև Առնո Բաբաջանյան փողոցի N 42/5 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրում բնակարանի ձեռք բերման իրավունք են ստացել։

ML Mining ընկերության կողմից կառուցվող «Ավան Թաուերս» բազմաբնակարանային համալիր
ML Mining ընկերության կողմից կառուցվող «Ավան Թաուերս» բազմաբնակարանային համալիր

2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողի ընտանիքի հանրային ծառայող անդամները ծրագրում կներգրավվեն առաց վիճակահանության։

«Ավան Թաուերս» համալիրում բարեկեցիկ և հարմարավետ կյանքի համար առկա են բոլոր պայմանները՝ Eco friendly միջավայր՝ հագեցած ընդարձակ կանաչապատ բակային տարածքներով, դպրոց, մանկապարտեզ, պոլիկլինիկա, մանկական, ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի խաղահրապարակներ,դեպի կենտրոն տանող ճանապարհներ:

ML Mining ընկերության կողմից կառուցվող «Ավան Թաուերս» բազմաբնակարանային համալիր
ML Mining ընկերության կողմից կառուցվող «Ավան Թաուերս» բազմաբնակարանային համալիր

«ՄԼ Մայնինգ» ընկերությունն առաջատար դիրք է գրավում ոչ միայն հանքարդյունաբերության և շինարարական նյութերի արտադրության, այլև կառուցապատման ոլորտում: Բոլոր նախագծերին կարող եք ծանոթանալ www.charagayt.am կայքէջում։

3462 | 1
Facebook