Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վիեննայի կոնվենցիաներն ի չիք են դառնում». Ստեփան Դանիելյան

21:48, կիրակի, 14 ապրիլի, 2024 թ.
«Վիեննայի կոնվենցիաներն ի չիք են դառնում». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջին ժամանակներում երկու նշանային իրադարձություն է տեղի ունեցել, ինչը հեռու գնացող հետևանքներ է ունենալու։
     1. Պետությունն` Իսրայելը, ռմբահարել է այլ պետության` Իրանի, դիվանագիտական ներկայացուցչությանը և ՄԱԿ ԱԽ-ն դա չի դատապարտել։ Առաջ, նման բան, միայն տեռորիստական կազմակերպություններն էին անում։ Այսինքն, Վիեննայի կոնվենցիաներն ի չիք են դառնում։
     2. Դրան, ի պատասխան, Իրանն ուղղակիորեն, այլ ոչ թե իր պրոքսիների միջոցով, հարվածել է Իսրայելին։ Դա նույնպես նոր որակ է։ Ի դեպ, Իսրայելի ստրատեգիական հովանավորն ԱՄՆ-ն, Իրանին պատասխան հարված չի հասցրել»։

2560 | 0
Facebook