Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես շարունակում եմ պայքարս». Արմեն Աշոտյան

20:54, շաբաթ, 13 ապրիլի, 2024 թ.
«Ես շարունակում եմ պայքարս». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիներից իրեն ուղղված հարցերին:
     Սմբատ Միքայելյան- «Պարոն Աշոտյան, Ձեզ ազատ արձակելու դեպքում կառաջնորդեք ազգային շարժումը, թե պասիվ կլինեք»։

Արմեն Աշոտյան -Ինչպես տեսաք, իշխանական խունտան երկարացրեց արդեն 10 ամիս տևող կալանքիս ժամկետը ևս 3 ամսով, սակայն անգամ բանտախցից ես շարունակում եմ պայքարս՝ ինձ հասանելիք ցանկացած միջոցով, հոդվածներ, դատական նիստերին ելույթներ, քաղաքացիների հետ այսպիսի շփում և այլն։

Նիկոլի դեմ պայքարս կուսակիցներիս հետ սկսվել է հենց 2018-ի առաջին դժնդակ օրերից և չի դադարել և ոչ մի օր, ուստի եղել եմ կամ և կլինեմ մշտապես այս ազգային գոյամարտի առաջնագծում։ Պատրաստ եմ կրել այն չափով պատասխանատվություն, որ չափով այն կարող է վստահել ինձ իմ կուսակցության, ընդդիմության և ժողովրդի կողմից։

1484 | 0
Facebook