Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Իրադարձություններ

«Բժիշկնե՛ր, դիվանագետնե՛ր, զինվորականնե՛ր, հայտնե՛ք ձեր դիրքորոշումը»․ Տավուշի թեմի առաջնորդ

16:06, շաբաթ, 13 ապրիլի, 2024 թ.
«Բժիշկնե՛ր, դիվանագետնե՛ր, զինվորականնե՛ր, հայտնե՛ք ձեր դիրքորոշումը»․ Տավուշի թեմի առաջնորդ

Ոսկեպարում ընթացող հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը․ «Յուրաքանչյուր՝ իրեն հայ զգացող մարդ իր վերաբերմունքը պետք է արտահայտվի այս ապօրինի սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ։ Դիմում եմ նախկին ու ներկա բոլոր զինվորականներին, դիվանագետներին, մշակույթի գործիչներին, բժիշկներին, դիրքորոշում չհայտնելը ինձ համար լինելու է պատճառ՝ որևէ ձևով իրենց հետ հարաբեություն չունենալու։ Լավամարդի, վատամարդի ժամանակ չկա։ Բժիշկնե՛ր, դիվանագետնե՛ր, զինվորականնե՛ր, ոստիկաննե՛ր, ձեր դիրքորոշումը հայտնեք»։

2325 | 1
Facebook