Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Շատ ագրեսիվ քարոզ է տարվում հայկական հողերը ադրբեջանական անվանելու ուղղությամբ». Նարինե Կիրակոսյան

00:30, կիրակի, 14 ապրիլի, 2024 թ.
«Շատ ագրեսիվ քարոզ է տարվում հայկական հողերը ադրբեջանական անվանելու ուղղությամբ». Նարինե Կիրակոսյան

Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շատ ագրեսիվ քարոզ է տարվում հայկական հողերը ադրբեջանական անվանելու ուղղությամբ։ Դրսում տաքսիստը, խանութում` վաճառողը, Տավուշում` գյուղացին ․․․ համատարած քարոզի հետևանքում, նույնանման բառակապակցություններով մասսան կրկնում է այն, ինչ տարբեր սոցցանցերով տարածում են մի քանի բացահայտ, կամ քողարկված նիկոլական եթիմներ։
     Բա Տավուշի գյուղերը ադրբեջանական են ու հողերը հանձնել է Քոչարյանը։ Սրանք ուրիշ հերոս չունեն։ Եթիմը իրա բոմժ կնկա ու չնթռլոների հետ ՀՀ բյուջեն գրպանի, ինքնաթիռը տաքսու տեղ քշի, Արցախը հանձնի, մեզ էլ գժի տեղ դրած ձեռք առնի, սրանք Քոչարյանի անունը ծամեն։ Ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի անունն են տալիս, ոչ Սերժ Սարգսյանի։ Միայն մեկ անուն; Ու դա արդեն զզվելի է, նողկալի։ Կամ, էս երկրում էլ ուրիշ մարդուց չեն վախո՞ւմ, միայն Քոչարյանի՞ց։
     Երկու օր է դուրս ու ներս եմ անում Երևանում։ Զզվելի մարդիկ են հանդիպում։ Տականքներ, որ Հայաստանի տարածքները համարում են ադրբեջանական։ Լավ էսքան անասուն որտեղի՞ց է բազմացել։
     Ու, հա՛, ամոթ ու հազար ամոթ բոլորին, ով այդ պրոպագանդայի մեջ են։ Թքեմ ձեր նամուսին ու ձեր ծնողների առաջ ամաչեք, քանի որ մի քանիսը այդ ծրագրում որ ներգրավվել են արցախյան ազատամարտի մասնակիցների զավակներ են։
     Հարամ լինի ձեր կերած կաթը։ Գոնե ձեր ծնողների շիրիմներից ամաչեք։
     Մարդ չգիտի էս համատարած անասունությունից ո՞ւր գլուխը թաքցնի։ Ուրիշ հերոսներ գտեք, որ ձեր անասուն լինելը արդարացնեք»։

2708 | 1
Facebook