Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եթե կարծում եք` բան է փոխվել էտ ժամանակներից` ցավակցում եմ». Հայկ Հովյան

22:06, ուրբաթ, 12 ապրիլի, 2024 թ.
«Եթե կարծում եք` բան է փոխվել էտ ժամանակներից` ցավակցում եմ». Հայկ Հովյան

Գրող Հայկ Հովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ ծառայության տարիներին (2004-2006) «ընթացակարգն» այսպես էր:
     Վարորդները «դոսաֆը» ավարտած 18 տարեկան տղերքն էին, որ մի երկու անգամ ասֆալտի վրա բեռնատար էին քշել` քննության համար:
     Զորքը լցնում էին «Սատկո»-ի կամ «Ուրալ»-ի կուզովը` ով ոնց տեղավորվեր ու 18 տարեկան տղեն ղեկին նստած քշում էր հայրենի անճամփայությամբ: Առաջ աստված... ով ոնց տեղ կհասներ:
     Եթե կարծում եք` բան է փոխվել էտ ժամանակներից` ցավակցում եմ:
     Եթե կարծում եք` առաջ ուրիշ կերպ էր` կրկին ցավակցում եմ»:

Աղբյուրը` Հայկ Հովյան
4419 | 0
Facebook