Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայաստանը գլուխը կախ վերադառնալու է. այլ բան է, որ Մոսկվան արցունքներին վաղուց չի հավատում»․ Արգիշտի Կիվիրյան

17:18, ուրբաթ, 12 ապրիլի, 2024 թ.
«Հայաստանը գլուխը կախ վերադառնալու է. այլ բան է, որ Մոսկվան արցունքներին վաղուց չի հավատում»․ Արգիշտի Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը, «Հայելի» ակումբում խոսելով Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության մասին, ասել է․ «Պատկերացրեք մեկի երեխեքը անդաստիարակ լինեն, կինը ման եկող լինի, տան կտուրը փլվի, իսկ ինքը, փոխարենը զբաղվի իր ընտանիքի ու իր տան հարցերը լուծելով, թթենու տակ նստի, սկսի ամբողջ գյուղին քարոզել, թե ինչ բան է արդյունավետ տուն կառավարելը։ Դա Նիկոլ Փաշինյանն է։ Ազգային ժողովի միկրոֆոնը գրկած՝ բոլորին փորձում է խելք սովորեցնել, թե ինչ է պետությունը, «իրականը», «պատմականը»։ Միակ ղեկավարն էր, որի ժամանակ ընկավ Արցախը, էլ ո՞ւմ է ինչ սովորեցնում»։ Վերլուծաբանը խոսելով Հայաստան-արևմուտք-Ռուսաստան հարաբերություններից՝ ասել է․ «Արևմուտքը այս պահին Հայաստանին տալու ոչինչ չունի։ Ինչո՞ւ է Մոսկվան այսքան հանգիստ, հայտարարություններից բացի ոչ մի քայլ չձեռնարկեց, կարող էր չէ՞ սանկցիաներ կիրառել, որովհետև հոյակապ գիտի, որ Հայաստանը չի կարողանալու անվտանգության երաշխիքներ ստանալ արևմուտքից և գլուխը կախ վերադառնալու է։ Այլ բան է, որ Մոսկվան արցունքներին վաղուց չի հավատում»։

Հայաստանը գլուխը կախ վերադառնալու է։ Այլ բան է, որ Մոսկվան արցունքներին վաղուց չի հավատում․ Արգիշտի Կիվիրյան
4108 | 0
Facebook