Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Իրադարձություններ

«Զուգադիպել է մեր՝ այնտեղ գտնվելը»․ Նաիրի Սարգսյանն ու Աննա Հակոբյանը գիշերն «Ամառ»-ում են եղել

16:06, ուրբաթ, 12 ապրիլի, 2024 թ.
«Զուգադիպել է մեր՝ այնտեղ գտնվելը»․ Նաիրի Սարգսյանն ու Աննա Հակոբյանը գիշերն «Ամառ»-ում են եղել

Մինչ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին ահաբեկում է մոտալուտ պատերազմով, նրա կինն ու դուստրը «ցքցքում» են երեւանյան ռեստորանում։ Ապրիլի 11-ի կեսգիշերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը եւ ավագ դուստրը` Մարիամ Փաշինյանը «Ամառ» ռեստորանում են եղել։ Ականատեսները պատմում են, որ վարչապետի տիկինն անմոռաց պարել է, ուրախացել, ասես Հայաստանում ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում։

Տեղեկացանք, որ այս ռեստորանում են եղել նաեւ որոշ ՔՊ-ականներ, նաեւ Հայկ Սարգսյանի երկվորյակ եղբայրը` Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Սարգսյանը հաստատել է, որ գիշերն այնտեղ է եղել․ «Այնտեղ եմ եղել, բայց մենք այլ առիթի էինք, ուղղակի տղերքով հավաքվել էինք։ Վարչապետի տիկնոջ առիթի մասին չգիտեմ, թերեւս իրենցից հարցնեք»,-ասել է Սարգսյանը։

Աննա Հակոբյանի «տժժոցները»
12558 | 1
Facebook