Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանն ու Թուրքիան կարծում են, որ Արևմուտքն ապակայունացնում է իրավիճակը Կովկասում

11:36, հինգշաբթի, 11 ապրիլի, 2024 թ.
Ռուսաստանն ու Թուրքիան կարծում են, որ Արևմուտքն ապակայունացնում է իրավիճակը Կովկասում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում Թուրքիայի դեսպան Թանժու Բիլգիչը քննադատել են Հարավային Կովկասում իրավիճակն ապակայունացնելու Արևմուտքի փորձերը: Այս մասին ասվում է հանդիպման արդյունքներով Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

«Քննարկվել են արդիական մի շարք հարցեր, առաջին հերթին՝ կապված Հարավային Կովկասում տիրող իրավիճակի հետ, կողմերը հետաքրքրություն են հայտնել՝ շարունակելու «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան, Վրաստան) շրջանակներում աշխատանքը՝ որպես Անդրկովկասում կայունության և անվտանգության ամրապնդման առանցքային գործոն: Ընդգծվել է կողմերի քննադատական գնահատականը «հավաքական Արևմուտքի»՝ տարածաշրջան լարվածություն մտցնելու, այն ապակայունացնելու փորձերի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

2112 | 0
Facebook