Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին և Վրաստանում ՉԺՀ դեսպան Չժոու Ցզյանը ստորագրել են փոխադարձ այցերի ժամանակ երկու երկրների քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագիրը: Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
««Վրաստանի և Չինաստանի կառավարությունների միջև սովորական անձնագրերի տերերին վիզային պարտավորություններից երկկողմանի ազատման մասին» համաձայնագրով երկու երկրների քաղաքացիները կկարողանան այցեր իրականացնել մինչև 30 օր ժամկետով: Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի երկու պետությունների ներքին իրավական ընթացակարգերի ավարտից հետո»,-ասվում է հաղորդագրության մեջ։