Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանելի հեռանկարում կկարողանան անձամբ քննարկել երկու երկրների հարաբերություններում առկա բոլոր հարցերը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:
«Մենք հույս ունենք, որ տեսանելի ապագայում հնարավորություն կընձեռվի անձամբ քննարկել նման հարցեր, եթե դրանք կան օրակարգում»,- ասել է Պեսկովը։
«Դուք գիտեք, որ Հայաստանը մեր մերձավոր գործընկերն ու դաշնակիցն է։ Երկիր, որի հետ մեզ միավորում են շատ ինտեգրացիոն ձևաչափեր, և, իհարկե, պատմական երկկողմ հարաբերություններ, հումանիտար հարաբերություններ, որոնց նշանակությունը դժվար է գերագնահատել։ Բնականաբար, նման սերտ երկխոսության ընթացքում կարող են խնդիրներ ի հայտ գալ»,- հավելել է նա։