Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ուկրաինան դարձել է ԱՄՆ-ի պատանդը»․ Կլիչկո

11:48, երեքշաբթի, 09 ապրիլի, 2024 թ.
«Ուկրաինան դարձել է ԱՄՆ-ի պատանդը»․ Կլիչկո

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն խոստովանել է, որ Ուկրաինան դարձել է ԱՄՆ-ի ներքին քաղաքականության պատանդը, որի շրջանակներում Հանրապետական կուսակցության անդամները հետաձգում են երկրին օգնություն տրամադրելը: Այս մասին Կլիչկոն ասել է Daily Beast պարբերականին տված հարցազրույցում։

«Այսօր մենք տեսնում ենք, որ հանրապետականներն արգելափակում են զենքի մատակարարումն Ուկրաինային։ Մենք լսում ենք Թրամփի հռետորաբանությունը, դա ընդամենը ընտրարշավի արդյունք է»,- ասել է Կլիչկոն։

Նա հավելել է, որ ռազմաճակատում Ուկրաինայի զինված ուժերի համար իրավիճակի վատթարացում է սպասվում՝ մինչև ԱՄՆ նախագահական ընտրություններ։

4687 | 0
Facebook