Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

«Ֆրանսիան դադարեցնում է Ռուսաստանի հետ երկխոսությունը»․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

11:00, երեքշաբթի, 09 ապրիլի, 2024 թ.
«Ֆրանսիան դադարեցնում է Ռուսաստանի հետ երկխոսությունը»․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ռուս պաշտոնյաների հետ շփումներն այլևս չեն բխում Ֆրանսիայի շահերից: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն:

«Այսօր մեր շահերից չի բխում խոսել ռուս պաշտոնյաների հետ, քանի որ հայտարարությունները և հաղորդագրությունները, որոնք տեսնում ենք, սուտ են»,- նրա խոսքը մեջբերում է Le Monde-ը։

Սեժուրների խոսքով՝ երկխոսությունը հնարավոր կլինի վերսկսել վստահության վերադարձից հետո․ «Եվ, առաջին հերթին, անհրաժեշտ կլինի տեսնել իրադարձությունների զարգացումը Ուկրաինայի ռազմաճակատում։ Առայժմ դա չկա»։

5176 | 1
Facebook