Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պետդեպը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջիկա հնարավոր շփումների մասին

09:48, երեքշաբթի, 09 ապրիլի, 2024 թ.
Պետդեպը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջիկա հնարավոր շփումների մասին

Վաշինգթոնը հստակ հասկացրել է, որ ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ երկխոսությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով Ադրբեջանի և Հայաստանի միջև առաջիկա հնարավոր շփումների մասին հարցին։

Միլերը նշել է, որ հարցի լուծումը պետք է գտնվի բանակցությունների սեղանի շուրջ։

«Ես չեմ ցանկանում խոսել առաջիկա բանակցությունների մասին։ Մենք հստակ հասկացրել ենք, որ ողջունում ենք երկխոսությունը։ Մենք ուրախ ենք ցանկացած դեր խաղալ այս երկխոսությունը խթանելու համար և կշարունակենք դա անել: Ես չեմ ցանկանում նախապես խոսել որևէ կոնկրետ հանդիպման մասին»,- հավելել է Միլերը։

3199 | 1
Facebook