Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի

11:48, երկուշաբթի, 08 ապրիլի, 2024 թ.
Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի

Ռուբեն Վարդանյանն առաջադրվել է 2024թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ իր բարեգործական և մարդասիրական գործունեության համար: Նրա թեկնածությունն առաջադրել են հեղինակավոր մի շարք անձինք: Տեղեկությունը News.am-ին հայտնել են Ռուբեն Վարդանյանի գրասենյակից․

«Հեղինակավոր անձանց կողմից Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է այդ բարձր մրցանակին՝ շուրջ հինգ տասնյակի հասնող նոր և աննախադեպ կրթական, բարեգործական, գիտական և մարդասիրական կառույցների ստեղծման ու օժանդակման համար ոչ միայն Հայաստանում, այլև մի շարք երկրներում: Մասնավորապես հիշատակվել է նրա գործունեությունը շրջափակված Արցախում, որտեղ Ռուբեն Վարդանյանը մեծ ջանքեր է ներդրել՝ փորձելով ոչ միայն մեղմել մարդասիրական ծանր կարիքները, այլև դժվարին վիճակում հայտնված մարդկանց ու երեխաների կենսական պայմանների բարելավման հնարավորություններ ստեղծել:

Գնահատելի է համարվել այն, որ Ռուբեն Վարդանյանի բարեգործությունն ընդգրկում է ոչ միայն ազգային, այլև միջազգային մակարդակները, և գլոբալ ազդեցություն ու նշանակություն ունի: Նրա հեղինակային խոշոր նախագծերից մեկը՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուղղված է աշխարհի բոլոր անկյուններում, բոլոր մայրցամաքներում օգնելու և ձեռք մեկնելու բոլոր նրանց, ովքեր վտանգելով սեփական կյանքը բարիք են գործում»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

3372 | 1
Facebook