Խնդրում ենք սպասել...

Միջազգային

70 կգ կանեփ` ֆրանսիացի քաղաքապետի տանը

22:18, կիրակի, 07 ապրիլի, 2024 թ.
70 կգ կանեփ` ֆրանսիացի քաղաքապետի տանը

Ֆրանսիայի Ավալոն քաղաքի քաղաքապետ Ջամիլա Հաբսաուիի տանը խուզարկության ժամանակ ֆրանսիական ժանդարմերիայի աշխատակիցները հայտնաբերել են առնվազն 70 կգ կանեփ, հաղորդում են BFMTV հեռուստաալիքը և France Bleu ռադիոկայանը՝ հղում անելով աղբյուրներին:
     Նրանց խոսքով՝ գործողությունն իրականացվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արշավի շրջանակներում։ Ավալոնի ժանդարմները գաղտնի պահոց են հայտնաբերել Հաբսաուիի տան կցակառույցում։ Նախկինում իրավապահները հայտնաբերել էին նրա եղբայրների կապը թմրավաճառների հետ։

Քաղաքապետը բերման է ենթարկվել, սակայն ավելի ուշ ազատ է արձակվել։ Ընդհանուր առմամբ, գործով կալանավորվել է յոթ մարդ, այդ թվում՝ երկու Հաբսաուի եղբայրներ, պարզաբանում է France Bleu-ն։

Ինչպես նշում է BFMTV-ն, թմրանյութերի դեմ պայքարը, որը կոչվում է «Մաքուր տարածություն XXL», սկսվել է Ավալոնում՝ մարտի կեսերին նախագահ Էմանուել Մակրոնի անսպասելի այցից հետո քաղաք: Գործողությանը ընդհանուր առմամբ մասնակցել է 75 ժանդարմ։

Ավալոնը հին բուրգունդական քաղաք է Ֆրանսիայի Յոն դեպարտամենտում, Օսերից 34 կմ հարավ-արևելք: Հաբսաուին քաղաքի քաղաքապետ է ընտրվել 2021 թվականին։

6820 | 0
Facebook