Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

«Ունես երկու տարբերակ»․ Վարդան Ղուկասյանը դիմել է Փաշինյանին

12:48, շաբաթ, 06 ապրիլի, 2024 թ.
«Ունես երկու տարբերակ»․ Վարդան Ղուկասյանը դիմել է Փաշինյանին

«ԴՕԿ» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է սահմանային իրավիճակին՝ նշելով, որ իր կանխատեսմամբ պատերազմն անխուսափելի է, ապա կոչով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ «Ունես քիչ ժամանակ ու երկու տարբերակ․ առաջին՝ հայտարարել հրաժարական ու գնալ ընտրությունների, երկրորդ՝ երկրում հայտարարել ռազմական դրություն, փակել ՀՀ բոլոր ճանապարհները՝ թույլ չտալով 18-45 տարեկան ոչ մի տղամարդու լքել ՀՀ-ն, հայտարարել զորակոչ ու ամեն ինչ ուղղել ռազմաճակատ՝ փոխելով ԳՇ պետին, ՔԿ ղեկավարին, ՊՆ-ին, ԱԱԾ տնօրենին, Գլխավոր դատախազին, զինդատախազին և նշանակել նոր մարդկանց։ Փորձել ամեն գնով պաշտպանել ամեն քառակուսի մետրը։ Քանի որ քո դեպքում դրան չեմ հավատում, ուստի քո համար ամենաիդեալական տարբերակը հրաժարական տալն է։ Փորձիր գեթ մեկ անգամ լինել տղամարդ։ ՔՊ-ականներին էլ հորդորում եմ՝ եթե մենք հավանականության ժանրից ընդունենք, որ Փաշինյանը կարող է փախչել ՀՀ-ից, դուք չեք կարող․ ամբոխը սրբելու է և՛ ձեզ, և՛ Սարգսյանին, և՛ Քոչարյանին, որոնք երկիրը հասցրեցին էս օրվան։ Խելքներդ հավաքեք գլուխներդ»,- ասել է Ղուկասյանը։

38677 | 0
Facebook