Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կիևում հայտնել են Ուկրաինայի համար մոտալուտ «կրիտիկական պահի» մասին

09:30, ուրբաթ, 05 ապրիլի, 2024 թ.
Կիևում հայտնել են Ուկրաինայի համար մոտալուտ «կրիտիկական պահի» մասին

Սպառազինությունների և արևմտյան օգնության պակասի պատճառով երկրում կրիտիկական պահ է սկսվում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։

«Հուսով եմ՝ Ուկրաինային օգնություն հատկացնելու մասին օրինագիծը կընդունվի այս ամիս»,- ասել է Երմակը՝ Politico թերթին տված հարցազրույցում:

Հունվարի կեսերից ԱՄՆ-ն դադարեցրել է Կիևին ռազմական օգնության տրամադրումը։ Նոր փաթեթը հասանելի կլինի միայն համապատասխան օրենքի ընդունումից հետո, որը, սակայն, կարող է կասեցվել Կոնգրեսի կողմից։

4848 | 0
Facebook