Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը խարդախության գործով 175 մլն դոլարի գրավ է մուծել

11:18, երեքշաբթի, 02 ապրիլի, 2024 թ.
Թրամփը խարդախության գործով 175 մլն դոլարի գրավ է մուծել

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 175 մլն դոլարի գրավ է մուծել խարդախության գործով, գրում է ABC-ն։ Այսպիսով, նա խուսափել է իր ակտիվների բռնագրավումից։

Փետրվարին դատարանը Թրամփին մեղավոր է ճանաչել կանխամտածված ֆինանսական մեքենայությունների համար։ Որոշման մեջ ասվում է, որ նախկին նախագահը 10 տարի շարունակ «ուռճացրել է» իր կարողությունը՝ բանկերին մոլորեցնելու և վարկային ավելի լավ պայմաններ ստանալու համար։

Թրամփը, որը կրկին Հանրապետական կուսակցությունից առաջադրվում է նախագահի թեկնածու, բոլոր մեղադրանքներն անհիմն է համարում և նշում, որ դրանք քաղաքական դրդապատճառներ ունեն։

2155 | 0
Facebook