Եվրոմիությունն արգելել է թուրքական Southwind Airlines ավիաընկերությանը թռիչքներ իրականացնել Եվրոպայի տարածքով՝ Ռուսաստանի հետ կապերի պատճառով, հայտնում է Turizm Guncel-ը։ Հրապարակման համաձայն՝ ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ 2022 թվականին ստեղծված ավիաընկերությունը վերահսկվում է Ռուսաստանի՝ պատժամիջոցների տակ հայտնված կառույցների կողմից։