Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Փառքի անկյուն հեռացնելը, Արարատի դեմ կռիվ տալը հակառակ արդյունք է տալու». Էլիբեգովա

18:00, երեքշաբթի, 05 մարտի, 2024 թ.
«Փառքի անկյուն հեռացնելը, Արարատի դեմ կռիվ տալը հակառակ արդյունք է տալու». Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան գրառումը․ «Տարիներ առաջ մի ռուս լրագրող խնդրեց` օգնեմ` հոդված պատրաստի Ցեղասպանության հուշահամալիրի պատմության մասին։
     Դեմոյանը բացեց հին ալբոմները ու լուսանկարներով պատմում էր, ինչպես սովետական Հայաստանում 50 տարի անց մարդիկ դուրս եկան փողոց և պահանջեցին։
     Հետո երկար խոսում էինք հավաքական հիշողության մասին։ Պատմեցի, որ տատիկս Սանկտ-Պետերբուրգում ուսանող ժամանակ, ակտիվ կոմսոմոլի օրինակելի ներկայացուցիչ համատարած աթեիզմի քարոզչության ներքո, թաքուն գնաց ու կնքվեց։
     Խոստովանեց, որ դժվար ա ընկալում` ինչպես ա աշխատում այդ մեխանիզմը հայերի մոտ։ Անկեղծ ասեցի, որ ես էլ չգիտեմ։
     Ասածս ինչ ա, փառքի անկյուն հեռացնելը, պատմության դասագիրք փոխելը, Արարատի դեմ կռիվ տալը՝ դա անարդյունավետ ու անիմաստ ա, ավելին միայն հակառակ արդյունք ա տալու։

1604 | 0
Facebook