«Եռաբլուրում Սպարապետի ծննդյան օրը չեմ պատրաստվում քաղաքական հարցազրույց տալ»,- լրագրողների հարցերին հրաժարվեց պատասխանել Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը։ Նրան զայրացրեց հատկապես այն հարցը, որ իշխանությունները Վազգեն Սարգսյանի ազատագրած Արցախն ասում են՝ «Ադրբեջան է և վերջ»․ «Դա ձեր տեսակետն է, դուք ստում եք։ Արցախը թաղողների մասին ելույթ ունեմ, կարող եք նայել, համաձայնել դրա հետ, կամ՝ ոչ: Դուք լրագրությունը և լաչառությունը խառնում եք իրար»,- ասաց նա։