Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողվոի նախագահ Տիգրան Հակոբյանը լուսանկար է տարածել իր էջում՝ գրելով. «1999թ. հոկտեմբերի 1-ի լուսանկար է, ու իմ վերջինը Վազգենի հետ:
Նախագահ Ջորջ Վաշինգթոնի տուն-թանգարանում ենք (ԱՄՆ, Մաունթ-Վերնոն): Թանգարան այցելելն արարողակարգային ծրագրից դուրս էր, բայց Վազգենի ցանկությունն էր ծաղկեպսակ դնել ԱՄՆ հիմնադիր հայրերից մեկի, հեղափոխության տարիներին անկախականների բանակի գլխավոր հրամանատարի, հետո՛ պետության ղեկավարի շիրմին: Ամերիկյան կողմը պաշտանական այցի ծրագրում փոփոխություն կատարեց, մի քանի ժամով բացակայեցինք ԱՄՆ մայրաքաղաքից:
Հաջորդ օրը վարչապետ Վ.Սարգսյանը պատվիրակության հետ վերադարձավ Հայաստան:
25 օր հետո վարչապետին գնդակահարեցին…
Բայց դու կաս, Վազգեն ջան, ու ծնունդդ շնորհավոր…»: