Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ոչինչ չի բացառվում»․ Մակրոնը կրկին խոսել է Ուկրաինա զինվորականներ ուղարկելու մասին

14:30, երեքշաբթի, 05 մարտի, 2024 թ.
«Ոչինչ չի բացառվում»․ Մակրոնը կրկին խոսել է Ուկրաինա զինվորականներ ուղարկելու մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ոչինչ չի բացառվում Ուկրաինայի տարածք զինվորականներ ուղարկելու հետ կապված, հաղորդում է РИА Новости-ն։
     Նրա խոսքով՝ յուրաքանչյուր բառ նշանակություն ունի: Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ ժողովրդավարությանն անհրաժեշտ է «ազդակ և ռազմավարական զարթոնք, քանի որ Ռուսաստանն իր անպատժելիությամբ սպառնում է եվրոպական մայրցամաքի անվտանգությանը»:
     Մինչ այդ Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիան բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկի, որպեսզի Ռուսաստանը հաղթանակ չտանի Ուկրաինայի դեմ պատերազմում:

1588 | 0
Facebook