Ադրբեջանցի զինվորականները, որոնք մասնակցում են Ուկրաինայի տարածքում ռազմական գործողություններին, պետք է զրկվեն քաղաքացիությունից: Այս մասին խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի մարդու իրավունքների հանրապետական կոմիտեի նախագահ Զահիդ Օրուջը, փոխանցում է «Sputnik Ադրբեջան»-ը:
«Ուկրաինայում կռվող ադրբեջանցիները պետք է զրկվեն քաղաքացիությունից այնպես, ինչպես նրանք, ովքեր կռվել են Սիրիայում և Իրաքում»,- ասել է Օրուջը։