Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հոկտեմբերի 27-ի իրական մեղավորները նստած են, բայց ոչ բոլորը». Գագիկ Ջհանգիրյան

14:18, երեքշաբթի, 05 մարտի, 2024 թ.
«Հոկտեմբերի 27-ի իրական մեղավորները նստած են, բայց ոչ բոլորը». Գագիկ Ջհանգիրյան

«Դուք մոռանում եք, որ մենք պատերազմում պարտվել ենք։ ՊԲ-ն, հայկական զինված ուժերը պատերազմում պարտություն են կրել։ Դրա համար էլ այդ տարածքները անցան հակառակորդի վերահսկողության տակ։ Երբ որ ձեր ներսում արձանագրեք, որ մենք պարտվել ենք, շատ հարցեր դուրս կգան»,- այս մասին այսօր «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասել է գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը։ «Երբ որ պատերազմում պարտվում են, շատ բաներ հետո այլ կերպ են լուծվում։ Մենք էլ 30 տարի հաղթող կողմ էինք, դուք պիտի հիշեք՝ այդ ժամանակ հակառակորդը մեզ հետ ոնց էր շփվում, ոնց էր վերաբերվում, ով էր թելադրում իրավիճակը և այլն։ Իսկ թե ինչու ենք պարտվել, որովհետև 30 տարի մեր բանակի վրա համապատասխան ներդրումներ չենք արել, չենք զինել ժամանակակից զենքով։ Մեզ թվում էր, թե մեզ ինչ-որ մեկը պիտի պաշտպանի, Ադրբեջանն էլ պատերազմ չի հայտարարի։ Պարզվեց, որ բոլոր երաշխիքները, որոնք կային, սուտ էին»,- ասել է նա՝ պատասխանելով նաև Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ հարցին․ «Հոկտեմբերի 27-ի իրական մեղավորները նստած են, բայց ոչ բոլորը, հիմա նախաքննությունը վերսկսվել է, արեք համբերենք, սպասենք, կարծում եմ՝ պետական, օպերատիվ, քննչական և բոլոր մարմինները շահագրգիռ են էդ հանցագործությունը մինչև վերջ բացահայտելու համար»։

«Հոկտեմբերի 27-ի իրական մեղավորները նստած են, բայց ոչ բոլորը». Գագիկ Ջհանգիրյան
1679 | 0
Facebook