Այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե Փաշինյանն ասում էր մեր գերիները կհամբերեն, երկու ամիս էլ կսպասեն, անցել է 4 տարի, ինչո՞ւ գերիները չեն վերադարձվել, ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանն ասել է. «Որովհետև իրենք էնպիսի պահանջ են դնում... համաձա՞յն եք, որ գերիների փոխարեն Զանգեզուրի միջանցքը տանք, եթե համաձայն եք, ասեք. միջանցքը տվեք, գերիներին բերեք»,- ասել է Մելքոնյանը: