«Հիմա մենք պետք է օգնենք մեր բանակին, որ պարտությունից հետո կարողանանք ոտքի կանգնել ու մեր անվտանգության հարցն ինքներս լուծենք, ունենանք լավ սպառազինություն, մեր հույսը դնենք մեզ վրա»,- այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։ «Համոզվեցինք, որ ՀԱՊԿ-ը մեզ ոչ մի բանով չի օգնել, բացի վնաս տալուց, ոչ մի բան չի արել։ Նաև մնացած մեր դաշնակիցները ոչ մի բանով չեն օգնել։ Երբ հակառակորդի զորքերը գտնվում էին մեր ինքնիշխան տարածքում, ոչ ոք նույնիսկ քաղաքական հայտարարություն չարեց։ Երբ հակառակորդը մեր տարածք մտավ, մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին, որ քաղաքական հայտարարություն անի, բայց ոչ մի պատասխան չստացանք։ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարներն ասում են, թե ինչի՞ պետք ա Հայաստանի համար պատերազմ սկսենք Ադրբեջանի դեմ, բայց մենք չէինք խնդրել ՀԱՊԿ-ին մեր փոխարեն կռվի կամ պատերազմ հայտարարի, չնայած իրանց պարտականության մեջ ա մտնում, որ ՀԱՊԿ որևէ երկրի սահման խախտվելու դեպքում անմիջապես արձագանքեն, ինչպես օրինակ Ղազախստանի հեղափոխությունը ճնշվեց, որին մասնակցեցին ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները, դա Ռուսաստանի կամքն էր, դրա համար գնացին, հարցերը կարգավորեցին, եկան»,- ասել է Գագիկ Մելքոնյանը։