Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Զինված ուժերում հետևողական ուրանում են անցյալը». Գեղամ Մանուկյան

12:06, երեքշաբթի, 05 մարտի, 2024 թ.
«Զինված ուժերում հետևողական ուրանում են անցյալը». Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի գրառումը. «Վազգեն Սարգսյանի հոբելյանին շարունակվում է նրա զավակի՝ Հայոց ազգային բանակի հեղինակազրկումը և ոգեզրկումը Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից.
     • Ռազմական զորավարժությունների փոխարեն՝ «թիթեռ նկարելու» մարզական տարատեսական բեմականացումներ, երբ ժամերով ՀՀ ԶՈՒ և ՊՆ ղեկավարները վայելում են այդ հերթապահ միջոցառումները:
     • Ատեստացիայի անվան տակ բարձրագույն զինվորականներին դարձրել են աշխատավարձ բարձրացնելու գլխավոր դերակատարներ և հրապարակային գործող անձինք:
     Շարքը կարելի շարունակել, բայց վերջին ու ակնառու խայտառակությանը Պաշտպանության նախարարությունն անգամ արդարացում չի կարողանում գտնել:
     Արդեն տևական ժամանակ է, որ խոսվում է, անգամ փաստեր են ներկայացվում, որ զորամասերից հեռացվում են Փառքի անկյունները, հանվում են մեր նահատակ հերոսների լուսանկարները: ՊՆ պարզբանումն էլ խիստ էսթետիկ էր՝ լուսանկարները մաշվել են, Փառքի անկյուններում արդիականացման աշխատանքներ են տարվում:
     Դեռ փետրվարի 12-ին հարցում էի ուղարկել ՊՆ՝ ճշտելու, թե գրավոր ի՞նչ հանձնարարական կա Փառքի անկյունների թարմացման վերաբերյալ, ի՞նչ ժամկետներում է նախատեսված իրականացնել արդիականացումը:
     Ինչպես հաճախ է լինում, նախարարությունը, օրենքի պահնաջների խախտմամբ, չի կարողանում հոդաբաշխ բացատրություն տալ նաև այս հարցին:
     Ի դեպ, արդեն երկու տարի, հակառակ իմ կողմից բազմիցս բարձրաձայնումների, չեն կարողանում բացատրել նաև, թե ինչպես կամ ինչու ՊՆ կայքից անհետացավ Արցախյան ազատամարտ բաժինը:
     Եվ այսպես Զինված ուժերում հետևողական ուրանում են անցյալը, մեր հաղթանակները, նահատակներին, Վազգեն Սարգյանին. սպարապետի հիշատակն էլ դարձրին լոկ մարզախաղ: Ուրացումը շարունակվում է:
     Երեկ արդեն հայտնի դարձավ, որ թշնամաբար «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ պատից հեռացրել են հերոս Ալբերտ Հովհաննիսյանին նվիրված հուշատախտակը»:

Գեղամ Մանուկյանի նամակը՝ Սուրեն Պապիկյանին
Գեղամ Մանուկյանի նամակը՝ Սուրեն Պապիկյանին
1345 | 1
Facebook