«Հայաստանի սահմաններին ներկա դրությամբ զորքերի կուտակումներ չկան, ՀՀ զինված ուժերը ուշի ուշով հետևում են հակառակորդի շարժերին։ Օպերատիվ իրադրությունը գնահատվում է հարաբերական կայուն»,- այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։
«Ինչ վերաբերում է նրան, որ Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական դիրքեր կան, ապա շփման գիծն իրենից ներկայացնում է մի այնպիսի կառուցվածք, որտեղ և՛ հակառակորդի, և՛ մեր կողմից դիրքեր են տեղադրված, և եթե հակառակորդն ունի 20 դիրք, ապա երևի այդքան էլ մեր կողմից կան, քանակը չբացահայտեմ։ ՀՀ զինված ուժերը կատարում են իրենց առջև դրված խնդիրները»,- ասել է Էդվար Ասրյանը։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հարցին՝ պատասխանել է․ «Մենք ՀԱՊԿ-ից դեռևս դուրս չենք եկել, իսկ թե ինչի կհանգեցնի դուրս գալը, պատասխանը ևս գաղտնիք է պարունակում է իր մեջ»։