Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

«Ադրբեջանական բանտում այն մարդիկ են, ովքեր հարյուր տոկոսով վստահում էին ռուսներին». Սասուն Միքայելյան

11:06, երեքշաբթի, 05 մարտի, 2024 թ.
«Ադրբեջանական բանտում այն մարդիկ են, ովքեր հարյուր տոկոսով վստահում էին ռուսներին». Սասուն Միքայելյան

Օրեր առաջ հայ-ադրբեջանական սահմանը հատած ադրբեջանցուն վերադարձնելու վերաբերյալ հարցից անակնկալի գալով՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը պատասխանել է․ «Դա իմ խնդիրը չի, իմ խնդիրը սահման պահելն ա, Ազգային անվտանգության ծառայությունը հասկանում ա՝ ինչ ա անում»։ Խոսելով Բաքվի բանտում գտնվող արցախցի պաշտոնյաների մասին՝ Սասուն Միքայելյանն ասել է․ «Չեմ ուզում քաղաքականացնել, բայց էն անձինք են էնտեղ, ովքեր 100 տոկոսով վստահում էին ռուսներին։ Ռուսները չեն կարողանո՞ւմ էդ մարդկանց բերել։ Լինելով ՀԱՊԿ անդամ՝ պատերազմից հետո մեր համար ի՞նչ արին։ Էդ տարածաշրջանի խաղաղապահ ուժերը ռուսական ուժերն են, եթե հայն անցնի էն կողմ, պիտի խփեն, եթե թուրքը անցնի էս կողմ, պիտի խփեն... Հիմա Ղարաբաղը էս վիճակում ա, բայց ես հույսս չեմ կտրում, էն ժամանակ համախմբված էինք, կարողացանք ազատագրել, էն որ տվեցինք, ես էլ եմ մեղավոր, բայց ժամանակը կգա, էլի կազատագրենք, եթե համախմբվենք: Մեր ազգի մահապարտը երբեք չի վերջանա»,- ասել է Միքայելյանը։

Սասուն Միքայելյանի ճեպազրույցը
5815 | 0
Facebook