Թուրքագետ Վարուժան Գեղամյանի գրառումը. «Մի քանի տասնյակ հայ ռազմագերիներ արդեն ավելի քան երեք տարի է՝ Բաքվի բանտերում են (որոշները` խոշտանգումների ենթարկված)։
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը կես տարի է՝ գերեվարված է Ադրբեջանի կողմից։
Հայաստանի Հանրապետության տարածքի մոտ 300 քառակուսի կմ գրավված է Ադրբեջանի ԶՈՒ կողմից։
Ադրբեջանը հավակնում է Հայաստանի նոր տարածքների ու խոսում է վերջնագրերով։
Այս ամենին զուգահեռ՝ Հայաստանի դե-ֆակտո իշխանություններն ադրբեջանցի դիվերսանտին հետ են հանձնում` «որպես բարի կամքի դրսևորում»։
Հայաստանում ամենապաշտպանվածը Թուրքիայի և Ադրբեջանի զինվորներն են, որոնք համատեղության կարգով նաև մեր ցեղասպաններն են։
Բայց դե, իհարկե, բարի կամքն ավելի կարևոր է»։