Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նուբարաշենի աղբավայրում կրկին խոշոր հրդեհ է բռնկվել

23:36, երկուշաբթի, 04 մարտի, 2024 թ.
Նուբարաշենի աղբավայրում կրկին խոշոր հրդեհ է բռնկվել

Արդեն 4 ժամից ավելի է՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ պայքարում են Նուբարաշենի աղբավայրում առաջացած հերթական կրակի դեմ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքներին ներգրավված են մեծ թվով հրշեջ-փրկարարներ և Երևանի փրկարարական վարչության շտաբի փրկարարները։

Կրակի օջախները հազարից ավելի հատվածներում են, և հրշեջները որոշ վայրերում իրենց կյանքը վտանգելով են աշխատում, քանի որ ամեն վայրկյան հնարավոր է աղբը թափվի հրշեջների վրա։

Տեղում աշխատանքներին հետևում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը, փրկարար ծառայություն տնօրենի տեղակալներ Դավիթ Սարգսյանն ու Եգոր Կարապետյանը։

880 | 0
Facebook