Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ալբերտ Հովհաննիսյանի անունը կրող բաժանմունքը քանդել են, նրա անունով վահանակը` հանել

21:54, երկուշաբթի, 04 մարտի, 2024 թ.
Ալբերտ Հովհաննիսյանի անունը կրող բաժանմունքը քանդել են, նրա անունով վահանակը` հանել

Արցախում զոհված հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը` Արտակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է. «ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ` կիսաքանդ բաժանմունք
     15.02.2021թ Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի Պլաստիկ վերականգնողական և Միկրովիրաբուժության բաժանմունքը անվանակոչվեց որդուս՝ աշխարհին հայտնի դարձած հրետանավոր, Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի անունով։ Եվ հենց այդ բաժանմունքում էլ բուժվել է 200-ից ավելի զինվորներ։

Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի Պլաստիկ վերականգնողական և Միկրովիրաբուժության բաժանմունքը` Ալբերտ Հովհաննիսյանի անունով
Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի Պլաստիկ վերականգնողական և Միկրովիրաբուժության բաժանմունքը` Ալբերտ Հովհաննիսյանի անունով

     Հերթական անգամ այցելեցինք տվյալ բաժանմունք և անակնկալի գալով տեսանք, որ տվյալ հարկում բացակայում է բաժանմունքը՝ որդուս նկարով վահանակի հետ միասին։
Այժմ տվյալ հարկում բացակայում է բաժանմունքը՝ Ալբերտ Հովհաննիսյանի նկարով վահանակի հետ միասին
Այժմ տվյալ հարկում բացակայում է բաժանմունքը՝ Ալբերտ Հովհաննիսյանի նկարով վահանակի հետ միասին

     Աշխատակիցներից փորձեցինք տեղեկանալ, թե որտե՞ղ է բաժանմունքը՝ վահանակի հետ միասին։ Ոմանք ասացին` բաժանմունքը տեղափոխվել է (որը այդպես էլ չգտանք), մի քանի կեղծ ու դիմակավոր աշխատողներ զարմացան և ասացին` էստեղ վահանակ չի եղել, որին ի պատասխան մենք ցույց տվեցինք վահանակի տեղը պատի վրա՝ որտեղ երևում էին վերջինիս անցքերը։ Իսկ վահանակի ներքևի հատվածում, որտեղ միշտ թարմ ծաղիկներ էին լինում, թափված էր պարկով աղբ։
Այնտեղ, որտեղ ծաղիկներ էին, այժմ աղբ է
Այնտեղ, որտեղ ծաղիկներ էին, այժմ աղբ է

     Հ.Գ. Ես Հայի պայքարող տեսակ եմ։ Այս նկարներով առայժմ կեզրափակեմ»:

13173 | 2
Facebook