Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հաստատել է, որ Taurus թևավոր հրթիռներ չեն մատակարարվի Ուկրաինա՝ ընդգծելով, որ նման զենքի փոխանցումը բացառվում է, քանի որ պահանջում է գերմանացի զինվորականների մասնակցությունը:
DPA գործակալությունը գրում է, որ Զինդելֆինգեն քաղաք ուղևորության ժամանակ կառավարության ղեկավարը Կիևին Taurus-ի հնարավոր մատակարարումների քննարկումն անվանել է «տարօրինակ»:
«Մարտական համակարգը մեծ հեռահարություն ունի ու պետք է դրա նկատմամբ վերահսկողություն իրականացնել։ Եթե ուզում ես վերահսկել, ինչը հնարավոր է միայն գերմանացի զինվորականների մասնակցությամբ, ապա այդ մատակարարումները բացառված են»,- ասել է նա։