Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Լվովյան փողոցում վաղը նախատեսված ապամոնտաժման աշխատանքները կդադարեցվեն»․ Արմեն Փամբուխչյան

17:36, երկուշաբթի, 04 մարտի, 2024 թ.
«Լվովյան փողոցում վաղը նախատեսված ապամոնտաժման աշխատանքները կդադարեցվեն»․ Արմեն Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը գրում է․ «Լվովյան փողոցում առկա խնդրի հետ կապված այսօր հանդիպել եմ բնակիչների հետ, լսել նրանց հարցերն ու դիտարկումները:
     Համայնքի գործողությունները միտված չեն հոգսեր պատճառելու քաղաքի բնակիչներին, մեր խնդիրն է համայնքապատկան տարածքները վերադարձնել Երևանին՝ ավելացնելով կանաչ գոտիներ:
     Նշված փողոցում վաղը նախատեսված ապամոնտաժման աշխատանքները կդադարեցվեն:
     Մենք ընդլայնված կազմով ևս մի քանի քննարկում կունենանք՝ հետագա գործողությունների հետ կապված»։

1494 | 0
Facebook