Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Զելենսկին սխալվել է՝ մտածելով, թե ԵՄ բոլոր արկերն անվճար կտրվեն». եվրոհանձնակատար

18:48, երկուշաբթի, 04 մարտի, 2024 թ.
«Զելենսկին սխալվել է՝ մտածելով, թե ԵՄ բոլոր արկերն անվճար կտրվեն». եվրոհանձնակատար

Եվրոհանձնաժողովի՝ ներքին շուկայի հարցերով հանձնակատար Թիերի Բրեթոնը Franceinfo ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սխալվել է՝ մտածելով, թե ԵՄ բոլոր արկերն անվճար կտրվեն Ուկրաինային:

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել է, թե ԵՄ-ն Ուկրաինային կփոխանցի խոստացված միլիոնից ընդամենը 300 հազար արկ՝ հաշվի չառնելով, որ այդ թվի մի մասը Կիևը պետք է ինքնուրույն ձեռք բերի:
     «Այն, ինչ ասել է Զելենսկին, չի համապատասխանում իրականությանը: Իրականությունն այն է, որ անցյալ տարվա մարտին 27 անդամ երկրներ որոշում կայացրեցին մեկ տարվա ընթացքում մեկ միլիոն արկ մատակարարել: Ես ասել եմ «մատակարարել», այլ ոչ թե «փոխանցել»»,- ասել է Բրեթոնը:

Նրա խոսքով՝ զինամթերքի մատակարարման երեք ճանապարհ կա, որոնցից մեկն իսկապես անհատույց փոխանցումն է։ Հենց այդ նախաձեռնության շրջանակներում Կիևին է փոխանցվել 300 հազար արկ, իսկ մարտի վերջին այդ թիվը կհասնի 550 հազարի, հայտարարել է նա։
     Այսպիսով, ըստ նրա, ճիշտ չէ պնդումը, թե Եվրոմիությունը չի կարողանա Ուկրաինային մատակարարել մեկ միլիոն զինամթերք, քանի որ մարտի վերջին Կիևը կունենա 550 հազար արկ, որոնք կփոխանցվեն անհատույց:

3136 | 0
Facebook