Կրեմլը չի մեկնաբանում ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու հուղարկավորությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Նավալնու հուղարկավորության ժամանակ կիլոմետրանոց հերթերին, հաղորդում է ТАСС-ը:
«Գիտեք՝ մենք այդ թեմայի շուրջ խոսել ենք: Այլևս ասելիք չունենք»,- ասել է նա:
Մինչ այդ Պեսկովը հրաժարվել էր գնահատական տալ Նավալնու քաղաքական գործունեությանը: