Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 20 հունվարի, 2025 թ.

Համացանց

«Չկա՞ մեկը, որ ուղղակի քայլի ու տեսնի Հանրապետության հրապարակի վիճակը». Հայկ Դեմոյան

02:06, երեքշաբթի, 05 մարտի, 2024 թ.
«Չկա՞ մեկը, որ ուղղակի քայլի ու տեսնի Հանրապետության հրապարակի վիճակը». Հայկ Դեմոյան

Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանի քաղաքապետարան
     Հանրապետության հրապարակը մայրաքաղաքի կարևոր ու կենտրոնական հատվածն է: Ես հասկանում եմ, որ որոշ մարդկանց մոտ այն ընկալվոմ է` որպես արագ, հեշտ ու մեծ փողեր աշխատելու ու ատկատներ ձևակերպելու տարածք-տեղամաս, բայց դրանով հանդերձ, պետք չի զանազան մետաղյա կոնստրուկցիաներով ու ծանրաքաշ բեռնատարներով ու կռունկներով ողջ սալահատակի հերն անիծել: Չկա՞ մեկը, որ ուղղակի քայլի ու տեսնի Հանրապետության հրապարակի վիճակը: Ջախջախված սալիկներն ու կոտրատված քարերը մի՞թե այդքան աննկատելի են:
     Վերջ տվեք ցախավելներով հայհոյախոս ու կռվարար կանաչ մարդուկների հայտնվելուն Հանրապետության հրապարակում: Մաքրելու համապատասխան տեխնիկա գնեք, նամանավանդ որ լիքը գումար ունեք, ամոթ է, ամոթ…»:

Աղբյուրը` Հայկ Դեմոյան
3278 | 1
Facebook