Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մեր սերունդը բացառիկ է». Սենոր Հասրաթյան

03:06, երեքշաբթի, 05 մարտի, 2024 թ.
«Մեր սերունդը բացառիկ է». Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ պահեստազորի գնդապետ, նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրել է․ «Հայ ժողովուրդն իր պատմության տարբեր հանգրվաններում տեսել է և՛ պատերազմներ, և՛ բնական աղետներ, և՛ գաղթ ու կոտորած, և՛ պետականության կորուստ, և՛ Հայրենիք հանձնված, և՛ թշնամու երախում թողնված գերեզմաներ ու սրբավայրեր, և՛... և՛... և՛...,- դառնացած ասում է ընկերս ու ավելացնում,-բայց որ նշված ու չնշված արհավիրքներն՝ իրենց համահավաք բովանդակությամբ, կարող էին տեղի ունենալ մեկ սերնդի հետ, և այդ սերունդը հենց մենք պիտի լինեինք, դա, իրոք, բացառիկ է...
     -Բայց մեր սերունդը բացառիկ է նաև նրանով, որ այդ բոլոր արհավիրքների ականատեսն ու կրողը լինելով հանդերձ, միաժամանակ կարողացել է կերտել երկու անկախ պետականություն,- փորձում եմ լավատեսություն հաղորդել մեր զրույցին...
     - Որոնցից մեկն, ավա՜ղ, արդեն չկա, իսկ մյուսն, այսպես շարունակելու դեպքում, գուցեև կորցնենք,- ասաց զրուցակիցս և...
     Եվ հետո տիրեց լռություն... Անհասցե լռություն...»:

1877 | 0
Facebook