Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հեյլին առաջին անգամ հաղթել է Թրամփին փրայմերիզներում

09:48, երկուշաբթի, 04 մարտի, 2024 թ.
Հեյլին առաջին անգամ հաղթել է Թրամփին փրայմերիզներում

Կոլումբիայի շրջանում Հանրապետական կուսակցության փրայմերիզներում ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին, որը հավակնում է դառնալ ԱՄՆ նախագահ, վստահ հաղթանակ է տարել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ, գրում են ամերիկյան ԶԼՄ-ները:

Հեյլիի օգտին քվեարկել է ընտրողների ավելի քան 60 տոկոսը, Թրամփի օգտին՝ ավելի քան 30 տոկոսը։ Սա նրա առաջին հաղթանակն է փրայմերիզներում, բոլոր նախորդներում հաղթել Է Թրամփը։ Հանրապետական կուսակցությունը նախագահական ընտրություններում կառաջադրի երկու թեկնածու՝ Հեյլին և Թրամփը, մյուսները դուրս են եկել մրցավազքից:

Նշենք, որ ԱՄՆ-ում ներկուսակցական ընտրություններն անցկացվում են փրայմերիզների և կոկուսների տեսքով: Փրայմերիզները կազմակերպում են նահանգի իշխանությունները, մինչդեռ կոկուսները ոչ պաշտոնական հանդիպումներ են, որոնք տեղի են ունենում կուսակցության անդամների նախաձեռնությամբ:

2934 | 0
Facebook