Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եթե նրանք զբոսնեին Ստեփանակերտում, կտեսնեին, թե ինչպես է ապամոնտաժվում օդեղեն գմբեթը». Լիլիթ Բլեյան

23:18, կիրակի, 03 մարտի, 2024 թ.
«Եթե նրանք զբոսնեին Ստեփանակերտում, կտեսնեին, թե ինչպես է ապամոնտաժվում օդեղեն գմբեթը». Լիլիթ Բլեյան

Երգչուհի Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլն ու Ալենը զբոսնում են Հյուսիսային պողոտայով, իսկ եթե նրանք զբոսնեին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակով, կտեսնեին, թե ինչպես է ապամոնտաժվում քաղաքի խորհրդանիշ դարձած օդեղեն գմբեթը, որի հեղինակն էր հորս սիրելի ընկեր ճարտարապետ Համլետ Խաչատրյանը, որին մահը տարավ մինչև Արցախի անկումը, ու նա չտեսավ իր գմբեթի անկումը` գմբեթի, որի պատկերից ես վերջին ամիսներին ամեն օր կառչում էի` հույսով, որ քանի դեռ այն կանգուն է, ուրեմն դեռ հույսը կա, բայց այսօր գմբեթն ընկավ, իսկ Նիկոլն ու Ալենը դեռ զբոսնում են ու զբոսնում են Հյուսիսային պողոտայով, երևի` փնտրելով Երևանի գլխավոր խորհրդանիշները»:

Աղբյուրը` Լիլիթ Բլեյան
4737 | 0
Facebook