Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«5 տարուց Հայաստան չի լինի, ինչպես որ հիմա չկա Լեռնային Ղարաբաղ». Մարգարիտա Սիմոնյան

21:48, կիրակի, 03 մարտի, 2024 թ.
«5 տարուց Հայաստան չի լինի, ինչպես որ հիմա չկա Լեռնային Ղարաբաղ». Մարգարիտա Սիմոնյան

Նիկոլ Փաշինյանի ինքնասպան քաղաքականությունը տալիս է իր պտուղները, և դրանք քաղում են հայերը, վստահ է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

Նրա ելույթի մասին «Ցարգրադ»-ը գրում է. «Ելույթ ունենալով Ռուսաստանում անցկացվող` Համաշխարհային երիտասարդական փառատոնի ժամանակ՝ Մարգարիտա Սիմոնյանը չէր կարող չանդրադառնալ այն երկրին, որտեղ իրեն արգելել են մուտք գործել։ Իսկ Հայաստանի իշխանությունների այս որոշումն ընդամենը մի կաթիլ է ռուսաֆոբիայի օվկիանոսում, որն այնտեղ հետևողականորեն ուռճացվում է։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած` ՀՀ կառավարության այս քաղաքականությունը Սիմոնյանն ինքնասպանություն է անվանել. այդ պատճառով, նրա կարծիքով, Հայաստանը հինգ տարի հետո չի լինի։

«Ի՞նչ է պետք անեք. պետք է ուշքի գաք։ Ի՞նչ պետք է անի Հայաստանի երիտասարդությունը. Հայաստանի երիտասարդությունը պետք է հասկանա, որ Փաշինյանը հայ ժողովրդի դավաճան է, նա տանում է Հայաստանը դեպի լիակատար կործանում»,- ասում է Մարգարիտա Սիմոնյանը։

RT-ի գլխավոր խմբագիրը հիշել է Լեռնային Ղարաբաղի կորուստը. նրա օրինակով կարելի է շատ պարզ տեսնել, թե ինչպես են Հայաստանի իշխանությունները հետևողականորեն ուրացել 100 հազար հայրենակիցների։ Չկա որևէ հիմք ենթադրելու, որ նույնը չի արվի Հայաստանի հետ»»:

20620 | 10
Facebook