Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տղերքին բաց են թողել` պայմանով, որ այլևս չգնան Վերին Ոսկեպար». «Մարտական եղբայրություն»

20:51, կիրակի, 03 մարտի, 2024 թ.
«Տղերքին բաց են թողել` պայմանով, որ այլևս չգնան Վերին Ոսկեպար». «Մարտական եղբայրություն»

Ինչպես հայտնել ենք, այսօր ժամեր առաջ Նոյեմբերյանի ոստիկանական բաժանմունք բերման են ենթարկվել անդամներ` Վերի Ոսկերպար այցելության համար:
     Միությունից հայտնում են, որ բերման ենթարկվածներին ասել են, որ նրանց կարող են բաց թողնել` պայմանով, որ չեն գնա Վերին Ոսկեպարի տարածք:
     «Տղաներն ասել են, որ եթե իրենց բաց թողնեն, իրենք անպայման գնալու են Վերին Ոսկեպար և գիշերելու են այնտեղ վրանով, քանի որ որևէ անօրինական բան դրանում չկա»,- հայտարարել է միությունը ֆեյսբուքյան իր էջում:

Քիչ առաջ էլ «Մարտական եղբայրության» ֆեյսբուքյան էջը հայտարարեց. «Տղերքին բաց են թողել:
     Գնում են Վերին Ոսկեպարի հրաձգարան»:

8365 | 0
Facebook