Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ԵՄ պաշտոնյան շարունակում է թուրքական կողմի պնդումները». Նաիրի Հոխիկյան

17:54, կիրակի, 03 մարտի, 2024 թ.
«ԵՄ պաշտոնյան շարունակում է թուրքական կողմի պնդումները». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թուրքիայում իրար գլխի են հավաքվել մի շարք երկրների դիվանագետներ ու քննարկում են տարածաշրջանային հարցեր։ Ու հանկարծ Հայաստանի դիվանագիտության կարկառուն ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը պաշտոնական հանդիպում և պանելային քննարկում է ունենում Թուրքիայի, Ադրբեջանի և ԵՄ դիվանագիտական պաշտոնյաների հետ։
     Թուրք Քըլըջն ու ադրբեջանցի Հաջիևը միաբերան սկսում են ճնշում գործադրել հայ պաշտոնյայի վրա, տողերի արանքում սպառնալ, պահանջել արտատարածքային ճանապարհ, զենքից հրաժարում, մի խոսքով` կապիտուլյացիա։
     Թվում է, թե ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչ Տոյվո Կլաարը պետք է աջակցության խոսք ասի հայկական կողմին, մանավանդ որ Հայաստանի իշխանությունը զօրուգիշեր սիրո և հավատարմության երդումներ է տալիս Արևմուտքին։
     Սակայն ԵՄ պաշտոնյան շարունակում է թուրքական կողմի պնդումները և ասում, որ հենց Թուրքիան է դրական ազդեցություն ունենալու Հայաստանի ապագայի վրա։
     Խեղճուկրակ Ռուբեն Ռուբինյանն էլ սառը հայացքով նստած' լսում է ու հերթական խայտառակ ստորացումը բերում մեր երկրի պատմության համար»:

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
2956 | 1
Facebook