Ակնայում հակահետևակային ականի վրա ադրբեջանցի հովիվ է պայթել, նրա 2 ոտքերը կտրվել են, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Տուժածին այս պահին վիրահատում են, նրա վիճակը գնահատվում է ծանր։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հովիվը վիրավորվել է «նախկին շփման գծի չականազերծված տարածքում» անասուններին արածեցնելիս։