Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գազայում զինադադարի համաձայնագիրը կարող է կնքվել 1-2 օրից. ՀԱՄԱՍ

15:36, կիրակի, 03 մարտի, 2024 թ.
Գազայում զինադադարի համաձայնագիրը կարող է կնքվել 1-2 օրից. ՀԱՄԱՍ

Զինադադարի համաձայնագրին հնարավոր է հասնել 1-2 օրվա ընթացքում, եթե Իսրայելն ընդունի ՀԱՄԱՍ-ի պահանջները։ Այս մասին AFP-ին հայտնել է շարժման ներկայացուցիչը։

«Եթե Իսրայելը համաձայնի ՀԱՄԱՍ-ի պահանջներին, որոնք ներառում են տեղահանվածների վերադարձը Գազայի հատված և մարդասիրական օգնության ավելացումը, դա կարող է ճանապարհ հարթել առաջիկա 24-48 ժամվա ընթացքում հրադադարի համաձայնագրի համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Իր հերթին տեղի հեռուստաալիքը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը և Կատարի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչները ժամանել են Կահիրե՝ վերսկսելու բանակցությունները։

1468 | 0
Facebook