Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հանդիպել են Արարատ Միրզոյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը

11:48, կիրակի, 03 մարտի, 2024 թ.
Հանդիպել են Արարատ Միրզոյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը քննարկել են ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցության հարցեր, այդ թվում՝ առանձին ծրագրերի իրականացման մասով։
     Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հարցերի։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումները և առանցքային հարցերի, մասնավորապես 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա հետագա սահմանազատման գործընթացի ապահովման և տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ դիրքորոշումները։ Արարատ Միրզոյանն ընդգծել է այդ հարցերում Ադրբեջանի կողմից հստակ հանձնառության ցուցաբերման և հռչակված սկզբունքներին հավատարմության կարևորությունը։
     Մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Աղբյուրը` ՀՀ ԱԳՆ
1066 | 0
Facebook