Խնդրում ենք սպասել...

Համացանց

Մարտ ամսվա եղանակային կանխատեսումը

23:00, շաբաթ, 02 մարտի, 2024 թ.
Մարտ ամսվա եղանակային կանխատեսումը

Հիդրեօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ մարտ ամսին հանրապետությունում շարունակվում է ավելանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը:

Զգալիորեն ավելանում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը: Փետրվարի համեմատությամբ մարտին օդի միջին ամսական ջերմաստիճանը բարձր է 3,9°C: Միջին տասնօրյակային ջերմաստիճանը առաջին տասնօրյակում կազմում է -3․2°C, երրորդ տասնօրյակում`+0․5°C:

Միջին ամսական ջերմաստիճանը Գեղարքունիքում, Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Կոտայքում բացասական է` -1…-4°C, Աոռիում (Տաշիրում“ -3°C), Սյունիքի, Արագածոտնի նախալեռներում` 0…+2°C, իսկ հանրապետության մնացած շրջաններում` +3…+8°C: Արարատի, Արմավիրի մարզերում, Սյունիքի հովիտներում և Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանի կայուն անցումը 0-ից բարձր տեղի է ունենում մարտի սկզբին, Աւռիում` երկրորդ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Շիրակում` երրորդ տասնօրյակներում:

Արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժումներով պայմանավորված մարտ ամսին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը առանձին տարիների հասել է լեռնային շրջաններում` -28…-34°C, նախալեռներում` -24…-30°C, հովտային շրջաններում` -13…-17°C, Արարատյան դաշտում` -17…-25°C:

Մերձավոր Արևելքից և Միջերկրական ծովի շրջաններից արևադարձային տաք օդային զանգվածները բերում են ջերմաստիճանի զգալի բարձրացում: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը հանրապետության լեռնային շրջաններում առանձին տարիների հասել է` 19…22°C, նախալեռնային շրջաններում, Արարատյան դաշտում, Տավուշում`23…27°C, Սյունիքի հովիտներում` 25…30°С:

Երևանի միջին ամսական ջերմաստիճանը 5․1°С է, առաջին տասնօրյակում` 3․0°С, երկրորդ տասնօրյակում` 5.0°С և երրորդ տասնօրյակում` 7․2°С: Ջերմաստիճանը Երևանի բարձրադիր և ցածրադիր մասերում տարբեր է: Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1985թ քաղաքի ցածրադիր մասերում` -25.2°С, բարձրադիր մասերում` -16.4°С, իսկ ամենաբարձր ջերմաստիճանները 1970թ.` 27°С և 2001թ.` 24.8°С:

Տեղումներով օրերի թիվը հանրապետությունում կազմում է 9-13օր (Արարատյան դաշտում` 68 օր): Ամսական տեղումների քանակը շրջանների մեծ մասում 28-45 մմ, համեմատաբար շատ տեղումներ են դիտվում Կապանում` 60մմ, Ապարանում, Հրազդանում` 67մմ, Գորիսում` 75մմ: Տեղումների նվազագույն քանակը գրանցվում է Արարատյան դաշտում` 23-24մմ:

Ձնածածկի միջին բարձրությունը Արագած բ/լ կայանում կազմում է 160սմ, Ջերմուկում` 75սմ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Կոտայքում` 50-65սմ, Շիրակում` 40-50սմ: Հանրապետության նախալեռնային և հովտային շրջաններում ձնածածկը վերանում է մարտի:

Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 2-4 աստիճանով, տեղումների քանակը նորմային մոտ։

Մարտ ամսվա եղանակային կանխատեսումը
Մարտ ամսվա եղանակային կանխատեսումը
3848 | 0
Facebook